-
04.06.2014|
17:17
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2015թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2015թ. հունվարի 1-ը:
-
31.05.2014|
22:42
Հունիսի 1-ին «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Արվեստը մանուկների աչքերով» ծրագիրը, կներկայացվեն հայկական ավանդական հագուստներ, երգ ու պար, երեխաների համար՝ տեղում կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ստվերների թատրոնը» կներկայանա իր նոր ներկայացումներով: Հատուկ հրավերով միջոցառմանը ներկա կլինեն նաև սիրիահայ երեխաներ:
-
31.05.2014|
10:52
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում համալսարանական շունչն էր թևածում:
Մայիսի 30-ին ԵՊՀ հրատարակչությունը Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հերթական նվիրատվությունն արեց:
-
30.05.2014|
16:09
Մեծ Բրիտանիայի սոցիոլոգները անցկացրել են հետազոտություն, որի միջոցով ապացուցել են, որ մասնագիտացված գիմնազիաների անգլիական համակարգը նպաստում է սոցիալական շերտավորման ավելացմանը:
-
30.05.2014|
12:41
«Levitt»-ը մայիսի 24-29-ը համախմբել էր երիտասարդ տնտեսագետներին։ «Levitt»-ը տնտեսագիտական ծրագիր է, որն իրականացնում են Մարքեթինգի հայկական ակումբը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
-
30.05.2014|
12:33
ԱՊՀ երկրների ցանցային համալսարանի շրջանակներում ամփոփիչ ատեստավորում են անցնում ԵՊՀ այն ուսանողները, ովքեր ստանալու են կրկնակի դիպլոմ:
-
30.05.2014|
00:18
Բելգիայի Մեխելեն քաղաքում 2000-ից գործում է հայկական շաբաթօրյա դպրոց, որի տնօրեն ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել որոշ մանրամասներ.
-
29.05.2014|
13:11
Այսօր կառավարության նիստում Արմեն Աշոտյանը ներկայացրեց այս տարվա ընդունելության քննություններին առնչվող երեք նորություն: Նախ` բանակից զորակոչվածների համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվելու:
-
29.05.2014|
11:19
Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանամերձ Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցը շրջապատված է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անունները կրող կճուճներով։ Դպրոցի բակը մի իսկական երկրագիտական թանգարան է հիշեցնում, որտեղ կարելի է գտնել հնագույն իրեր։ Այստեղ թոնրի մեջ կարելի է հաց թխել, ջրհորից ջուր հանել։
-
27.05.2014|
16:05
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ վերջերս հայտարարեց «Անսահման հիփ-հոփ» մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հիփ-հոփ պարերի Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակում: